ru24.pro
Medialab
Июль
2024
1 2 3 4 5 6
7
8 9 10 11 12 13
14
15 16 17 18 19 20
21
22 23 24 25 26 27 28 29 30 31

Հրդեհ՝ բնակարանում․ տարհանվել է 4 քաղաքացի. ՆԳՆ

0

Հուլիսի 19-ին, ժամը 12:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանում. տարհանվել է 4 քաղաքացի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։25-ին, մարվել՝ 13։54-ին: Այրվել են գույքը, մանրահատակը և կենցաղային տեխնիկան՝ մասնակի:

The post Հրդեհ՝ բնակարանում․ տարհանվել է 4 քաղաքացի. ՆԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.