ru24.pro
Medialab
Июль
2024
1 2 3 4 5 6
7
8 9 10 11 12 13
14
15 16 17 18 19 20
21
22 23 24 25 26 27 28 29 30 31

Microsoft-ը հայտարարություն է տարածել գլոբալ խափանումների մասին՝ նշելով, որ խնդիրները կարող են շարունակվել

0

Microsoft ընկերությունը հայտարարություն է տարածել խոշոր տեխնիկական խափանումների մասին, որոնք ամբողջ աշխարհում հանգեցրել էին ավիաուղիների, գնացքների, բանկերի և հեռուստաալիքների աշխատանքի խափանումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Mirror պարբերականը։ 

Ըստ հրապարակման՝ Microsoft-ը հայտնել է, որ հետաքննում է իր 365 հավելվածներում և օպերացիոն համակարգերում առաջացած «խնդիրը»։ Չնայած ընկերությունը հայտնել է, որ որոշ ծառայություններ վերականգնվել են, այնուամենայնիվ, խնդիրը շարունակվում է, և օգտատերերը կարող են արձանագրել «ծառայությունների վատթարացում»։

The post Microsoft-ը հայտարարություն է տարածել գլոբալ խափանումների մասին՝ նշելով, որ խնդիրները կարող են շարունակվել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.