ru24.pro
Medialab
Июль
2024
1 2 3 4 5 6
7
8 9 10 11 12 13
14
15 16 17 18 19 20
21
22 23 24 25 26 27 28 29 30 31

Մասիսի ոստիկանները կանեփի 72 թուփ են հայտնաբերել

0

Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորաբաց գյուղի 36-ամյա մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ:

Տեղեկությունը ստուգելու նպատակով հուլիսի 10-ին ոստիկանները մեկնեցին Նորաբաց: Տեսանելի վայրում հայտնաբերվեց մշակած կանեփի 41 թուփ:

Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, 36-ամյա տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: Վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 72 թուփ:

Ըստ տղամարդու՝ կանեփն աճեցնում էր անձնական օգտագործման նպատակով: Հանգամանքները պարզվում են:

The post Մասիսի ոստիկանները կանեփի 72 թուփ են հայտնաբերել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.