ru24.pro
Medialab
Июль
2024
1 2 3 4 5 6
7
8 9 10 11 12 13
14
15 16 17 18 19 20
21
22 23 24 25 26 27 28 29 30 31

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

0

Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ որոշումը նիստի ընթացքում ներկայացրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ 

Ընդգծվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։

Դատավոր Դանիբեկյանը քննել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։ Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործին։ Ըստ Արդարադատության նախարարության՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով:

The post Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.