ru24.pro
Medialab
Июль
2024
1 2 3 4 5 6
7
8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Իշխանությունը կորցրել է որակապես նոր Սահմանադրություն ընդունելու լեգիտիմությունը․ Նորայր Նորիկյան 

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը  -Պարո՛ն Նորիկյան, Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը: Տոնի առթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձներն ինչպե՞ս եք գնահատում։ -Պետք է արձանագրել, որ Սահմանդրության օրը՝ որպես այդպիսին հայ իրականության մեջ այդպես էլ չընկալվեց իբրև տոն։ Ցավոք սրտի, Սահմանադրության լեգիտիմության վերաբերյալ նախորդ 30 տարիների ընթացքում մշտապես հասարակության մեջ […]

The post Իշխանությունը կորցրել է որակապես նոր Սահմանադրություն ընդունելու լեգիտիմությունը․ Նորայր Նորիկյան  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

-Պարո՛ն Նորիկյան, Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը: Տոնի առթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձներն ինչպե՞ս եք գնահատում։

-Պետք է արձանագրել, որ Սահմանդրության օրը՝ որպես այդպիսին հայ իրականության մեջ այդպես էլ չընկալվեց իբրև տոն։ Ցավոք սրտի, Սահմանադրության լեգիտիմության վերաբերյալ նախորդ 30 տարիների ընթացքում մշտապես հասարակության մեջ եղել է վեճ, որի հիմքում բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Ես հիմա էլ կարծում եմ, որ 2015-ին կայացած Սահմանադրական փոփոխությունները դարձան այս մեծագույն ողբերգությունների ու ձախողումների պատճառներից մեկը։ 

Կառավարման համակարգի փոփոխություննը, ըստ էության ամբողջովին կազմաքանդեց պետական հանրային ինստիտուտները, դրանց նկատմամբ հանրության ընկալումները։ Ես հիմա էլ խորապես համոզված եմ, որ մեզ որակապես խորքային առումով այնպիսի Սահմանադրություն է անհրաժեշտ՝ նախ կառավարման համակարգի տեսանկյունից, այդ համակարգի փոփոխության անխուսափելիությամբ, որովհետև խորհրդարանական կառավարման համակարգը պարզապես չի արտացոլում մեր իրական հանրային տրամադրությունները, մեր արժեքային համակարգը, մեր քաղաքական մշակույթի զարգացվածության մակարդակը:  

Իսկ այս պայմաններում վտանգ կա, որ իշխանության հավերժացման համար կարող է գործող Սահմանադրությունը գործիք հանդիսանալ։ 

Այս տեսանկյունից ես Սահմանդրության փոփոխության անհրաժեշտությունը տեսնում եմ, ծանոթ եմ նաև իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին ու մեղմ ասած թերահավատ եմ դրանց նկատմամբ, որովհետև գործեղ իշխանությունը դեռ քովիդի ժամանակահատվածում մեկնարկեց Սահմանադրական փոփոխությունների գործընթաց, տարբեր մասնագիտական հանձնաժողովներով խորհուրդներ էր ձևավորված։ 

Ես կարծում եմ, որ գործող իշխանությունը կորցրել է որակապես նոր Սահմանադրություն ընդունելու լեգիտիմությունը։ Նոր Սահմանադրություն բովանդակային ու փիլիսոփայական հարթությունում կարող է ընդունել այն իշխանությունը, որն ունի անվերապահ աջակցություն հանրային տիրույթում, որն ունի կոնսենսուս քաղաքական կուսակցությունների ու քաղաքական դաշտի նկատմամբ։ 

Խորապես համոզված եմ, որ Սահմանադրությունը կարող է ընդունվել բացառապես քաղաքական կոնսենսուսի արդյունքում, իսկ այս իշխանության շուրջ կամ այս իշխանության նախաձեռնության շրջանակում գրեթե բացառում եմ, որ նոր Սահմանադրության վերաբերյալ հնարավոր լինի ապահովել թե՛ հանրային, թե՛ քաղաքական կուսակցությունների կոնսենսուս։ 

-Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ընդգծել էր, որ մեզ նոր Սահմանդրություն է անհրաժեշտ, ոմանց կարծիքվ նա Ալիևի հերթական ցանկությունը հրամցրեց ժողովրդին այս ասելով, ի՞նչ կարծուք ունեք դուք: 

-Չեմ կարող հստակ ասել, բայց ես բազմիցս հստակ ասել եմ, եթե Ադրբեջանը նման պահանջ է ներկայացնում, այդ հարցն ուղղակի պետք է փակել, որովհետև Ադրբեջանն իրավունք չունի իր քիթը խոթել ՀՀ ներքին հարցերի մեջ։ Ես նորից եմ ասում, որ գործող իշխանությունը չի կարող նոր Սահմանդրություն ընդունելու համար համապատասխան միջավայր ձևավորել։

-Բայց իշխանությունը համոզված է, որ ինքը վայելում է ժողովրդի վստահությունը, պարո՛ն Նորիկյան։

-Եթե նախկին ու գործող իշխանությունների այս գզվռտոցը չլինի ու մեր հասարկությունը դուրս գա այդ մթնոլորտից ու փորձի իրապես այլընտրանքային քաղաքական միջավայր ձևավորել, ապա այդ վստահությունն այնքան նվազ կլինի, որ մենք գործ կունենանք որակապես նոր քաղաքականության հետ։ 

Բոլոր ժամանակների իշխանություններն էլ իրենց վերաբերյալ վստահության մասին նման կարծիք են ունեցել։ Իշխանությունը երբեմն մեծամտանալու, իրականության զգացողությունը կորցնելու հատկություն ունի ու հիմա մենք գործ ունենք այդ իրավիճակի հետ։ 

Եթե գործող իշխանությանը դեռևս չկա իրական այլընտրանք, ապա դա չի նշանակում, որ այս իշխանությունը անթերի է ու վայելում է հանրության վստահությունը։ 

Գործող իշխանության միակ «պաշտպանը ու գործընկերը» մնացել է հանրության մինչև ուղնուծուծը հիասթափված ու անորոշության մատնված հանրության անտարբերությունը։  

Ասեմ  նաև, որ չեմ կարծում, թե իշխանությունը հիմա կհամարձակվի Սահմանադրության փոփոխություն իրականացնել, որովհետև հանրաքվեի պոտենցիալ տապալումը իշխանության գերեզմանափորը կհանդիսանա ու կգուժի իշխանության պարտությունը։ Իսկ իշխանությունը մինչև ընտրությունները չի գնա նման քայլի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իշխանությունը կորցրել է որակապես նոր Սահմանադրություն ընդունելու լեգիտիմությունը․ Նորայր Նորիկյան  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.