ru24.pro
Medialab
Июль
2024
1 2 3 4 5 6
7
8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տված թուրք ֆուտբոլիստին

0

ՈՒԵՖԱ-ն (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) որակազրկել է ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը ցույց տված՝ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:  Մերիհ Դեմիրալը որակազրկվել է երկու խաղով և չի մասնակցի Եվրոպայի առաջնության Նիդերլանդների դեմ քառորդ եզրափակիչ խաղին:  Թուրքիայի ֆեդերացիան դիմել է Սպորտային արբիտրաժային […]

The post ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տված թուրք ֆուտբոլիստին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

ՈՒԵՖԱ-ն (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) որակազրկել է ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը ցույց տված՝ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: 

Մերիհ Դեմիրալը որակազրկվել է երկու խաղով և չի մասնակցի Եվրոպայի առաջնության Նիդերլանդների դեմ քառորդ եզրափակիչ խաղին: 

Թուրքիայի ֆեդերացիան դիմել է Սպորտային արբիտրաժային դատարան:

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնության (Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Գերմանիայում) 1/8 եզրափակչի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ իր խփած գոլը տոնելիս ցույց է տվել ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։ Սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպություններ և օգտատերեր պահանջել են հետաքննություն անցկացնել և որակազրկել ֆուտբոլիստին։ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել թուրք ֆուտբոլիստի կողմից ցույց տված ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստի համար։ 

The post ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տված թուրք ֆուտբոլիստին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.