ru24.pro
Medialab
Июль
2024
1 2 3 4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Քաղտեխնոլոգը՝ հեծանվային արշավների, զբոսանքների, ուղերձների մասին. «Դա հոգեբանական տեխնոլոգիա է, որը կիրառվում է»

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը – Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանի հաճախակի դարձած հեծանիվ վարելը հատուկ տեխնոլոգիա՞ է, որը կիրառում է վարչապետը։ – Այո՛, դա հոգեբանական տեխնոլոգիա է, որը կիրառվում է։ Դա արվում է ցույց տալու համար, որ ինքը որևէ խնդիր չի տեսնում Հայաստանում, որը կսպառնա իր իշխանությանը։ Սա նորմալ տեխնոլոգիա է, ինքն է […]

The post Քաղտեխնոլոգը՝ հեծանվային արշավների, զբոսանքների, ուղերձների մասին. «Դա հոգեբանական տեխնոլոգիա է, որը կիրառվում է» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանի հաճախակի դարձած հեծանիվ վարելը հատուկ տեխնոլոգիա՞ է, որը կիրառում է վարչապետը։

– Այո՛, դա հոգեբանական տեխնոլոգիա է, որը կիրառվում է։ Դա արվում է ցույց տալու համար, որ ինքը որևէ խնդիր չի տեսնում Հայաստանում, որը կսպառնա իր իշխանությանը։ Սա նորմալ տեխնոլոգիա է, ինքն է քաղաքական գործընթաց է իրականացնում։ Հոգեբանական տեխնոլոգիաներից է, ցույց է տալիս, որ ինքը շատ հանգիստ է, հեծանիվ է քշում իր համար, առողջ ապրելակերպ է և այլն, բայց հիմնական նպատակն այն է, որ ինքը որևէ վտանգ ու իր իշխանությանը սպառնացող խնդիր երկրում չի տեսնում։ 

 – Հոգեբանական քայլն ո՞ւմ է ուղղված, կոնկրետ գործիչների՞, ինքն իրեն,  թե՞ մարդկանց ցույց տալու համար, որ որևէ խնդիր չկա։

– Չէ՛, իր համար չի անում։ Տեխնոլոգիաները մարդիկ երբեք իրենք իրենց համար չեն անում, տեխնոլոգիայի ամբողջ իմաստն այն է, որ դու դա անես որոշակի լսարանի համար։ Ինքը նման տեխնոլոգիայով մեսիջ է ուղարկում իր ընտրազանգվածին, որ որևիցե խնդիր չկա, որ այս Սրբազան պայքարը, ինչ-որ եկեղեցական, որ գյուղեր է գնում, ինչ է խոսում, դուք լուրջ մի վերաբերվեք, ես շատ հանգիստ եմ, վերահսկում եմ իրավիճակը և այլն։ Հիմնականում այս հանգստության մեսիջն է, որ ինքը տարբեր ձևերով ուղարկում է կոնկրետ իր լսարանին։

– Ի՞ր լսարանին, թե՞ ընդհանուր հանրությանը։

– Հիմնականում իր լսարանին, նաև տատանվող լսարանին, բայց ոչ մրցակցի լսարանին, որովհետև այդ լսարանը իրեն մերժում է։ Տատանվող լսարանից քանի՞ տոկոսը նրա կողմը կանցնի, կհավատա՝ արդեն այլ հարց է, բայց կարող է նաև ընդդիմության կողմը չանցնել, իսկ դա արդեն նվաճում է իշխանության համար։

– Նույնը նաև կարող ենք ասել փողոցում իրենց զբոսանքների՞ մասին։

– Այո-այո, այդ տեխնոլոգիան տարբեր կիրառություն ունի, դա կարող է լինել ուղղակի զբոսանքը, հեծանիվ քշելը, վարչապետի կնոջ կողմից ինչ-որ գործարարի հետ հանդիպումը, խոտի վրա պառկելը, թիմակիցների նկարները իրենց ընկերների հետ փողոցում զբոսնելիս, իհարկե առանց անվտանգության աշխատակիցների երևալու նկարներով։ 

Նկարների այդ տարածումը, հատկապես, իր ու իր կնոջ, այդ հոգեբանական տեխնոլոգիայի կիրառում է ներկա քաղաքական գործընթացներում, ցույց տալու համար, որ որևէ գործընթաց իրեն չի սպառնում, ինչն իրականությանը համապատասխանում է։ Այս պահին չկա այնպիսի գործընթաց, որը սպառնա նրա իշխանությանը, սա պետք է ընդունենք։

– Ձեր գնահատմամբ՝ աշխատո՞ւմ է այդ տեխնոլոգիան։

– Ենթադրում եմ, որ այո՛։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Քաղտեխնոլոգը՝ հեծանվային արշավների, զբոսանքների, ուղերձների մասին. «Դա հոգեբանական տեխնոլոգիա է, որը կիրառվում է» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.