ru24.pro
Medialab
Июнь
2024
1
2
3 4 5 6 7 8
9
10 11 12 13 14 15
16
17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
30

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հանցավոր հարձակումը», – նշված է հաղորդագրության մեջ։ […]

The post Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հանցավոր հարձակումը», – նշված է հաղորդագրության մեջ։

Նախագահները պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ երկու ղեկավարները պայմանավորվել են հետագա անձնական շփումների շուրջ, այդ թվում՝ հուլիսի 3-4-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։

The post Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.