ru24.pro
Medialab
Май
2024
1 2 3 4
5
6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

Քննարկվել են ՀՀ-ի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր

0

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից։

Կողմերը քննարկել են երկու նախարարությունների միջև ընթացիկ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը Գլոբալ արտոնյալության հիմնադրամի շրջանակներում, մասնավորապես՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը:

Նիդերլանդների ֆինանսների նախարար Սթիվեն վան Վեյենբերգն իր հերթին բարձր է գնահատել ՎԶԵԲ տարեկան համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

The post Քննարկվել են ՀՀ-ի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.