ru24.pro
Medialab
Май
2024
1 2 3 4
5
6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

5 անձ է ձերբակալվել ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով․ Factor

0

Երեկ երեկոյան 5 անձ ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն, նախաձեռնվել է քրեական վարույթ և այդ քաղաքացիները ձերբակալվել են, այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նրանց նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 335 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ մայիսի 14-ի լույս […]

The post 5 անձ է ձերբակալվել ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով․ Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Երեկ երեկոյան 5 անձ ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն, նախաձեռնվել է քրեական վարույթ և այդ քաղաքացիները ձերբակալվել են, այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրանց նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 335 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ Ըստ իրավապաշտպանի՝ նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, «որը հերքվել է անձնական խուզարկությամբ», սակայն քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ՝ ձերբակալվել։

The post 5 անձ է ձերբակալվել ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով․ Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.