ru24.pro
Armeniasputnik.am
Январь
2025
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Խայտաբղետ գուլպաներով վարչապետը հեռանում է. ինչ անի Կանադան` միանա ԱՄՆ-ին, թե գնի Ալյասկան

0
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ տիրակալի փոփոխությունը կարող էր վճռորոշ լինել այս կամ այն պետության համար։ Համենայնդեպս, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, թե հեռանում է, Դոնալդ Թրամփն անմիջապես կրկնեց կանադացիներին արված առաջարկը՝ միացե՛ք Ամերիկային և դարձե՛ք ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։ Նորընտիր նախագահը նկարագրեց դրա օգուտները. «Միանգամից կվերանան առևտրային և մաքսային խոչընդոտները, կնվազեն հարկերը, կբարձրանա քաղաքացիների կենսամակարդակը, իսկ ամերիկյան զինված ուժերը լիովին կապահովեն Կանադայի անվտանգությունը ռուսաստանյան և չինական ռազմանավերի հարձակման սպառնալիքից»։ Համաձայնե՛ք, բավական գայթակղիչ առաջարկ է, եթե այդքան բարձր չլիներ այդ ամենի գինը՝ հրաժարում անկախությունից և ինքնիշխանությունից։