Ամերիկյան հետախուզությունը կգլխավորի այն կինը, որն անցանկալի անձ է հայտարարվել Ադրբեջանում
44-օրյա պատերազմը նոր էր սկսվել, երբ ամերիկացի կոնգրեսական Թուլսի Գաբարդը հայտարարեց. «ԱՄՆ-ն պետք է պահանջի, որ Ադրբեջանն անմիջապես կանգնեցնի հարձակումը, իսկ Թուրքիան դադարեցնի իր ներգրավվածությունը, որն արտահայտվում է թե՛ անմիջական ռազմական միջամտությամբ, թե՛ Ալ Քադայի հետ կապված զինյալներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելով։ Ես եղել եմ Լեռնային Ղարաբաղում և առաջին ձեռքից գիտեմ, որ այնտեղի հայերը ամեն ինչ անում են 1994 թվականին Բիշքեկում համաձայնեցված հրադադարը պահպանելու և երկարաժամկետ խաղաղության պայմանագիր կնքելու համար»։ Նոյեմբերի 14–ին հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը որոշել է Թուլսի Գաբարդին նշանակել Ազգային հետախուզության տնօրեն իր ապագա վարչակազմում։