Սա նշանակում է, որ որոշումները կայացնում է մեկ հոգի՝ շատ նեղ խմբով ու անհասկանալի մոտիվացիաներով. Վահե Հովհաննիսյան
0
Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու «Խմած էր, հեծանվից ընկել էր, SMS-ով, Skype-ով հանեց գործից, հեռախոսը վերցրել էին» և այլն։ Զավեշտի աստիճանն այնքան մեծ է, որ իրոք դժվար է զսպել սարկազմը, և երեկվանից դաշտը ողողած, երբեմն շատ որակյալ հումորային գրառումները լրիվ հասկանալի են։ Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել, եկեք նայենք պրոցեսի խորքը։