Կարելի է միայն մի թանգարան թողնել, այն է՝ 2018 թվականի իշխանազավթման թանգարանը (հիշում եք, երևի, նման գաղափար քպականներն ունեին). «Փաստ»
0
Օրերս էլ Փաշինյանի կարկառուն պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ եթե մարդիկ թանգարան չեն այցելում, ապա հարց է ծագում, թե ընդհանրապես ինչո՞ւ գոյություն ունի այդ թանգարանը: Հա, ու դա երևի քիչ համարելով՝ քպական պաշտոնյան ասում է, թե կոչ են անում թանգարանների ու նաև գրադարանների աշխատակիցներին, որ իրենք սեփական եկամուտները գեներացնեն ու այդ «գեներացման» հաշվին բարձրացնեն իրենց աշխատավարձերը: