Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկած կարմիրբերետավորի լիազորությունները վերականգնվել են․ «Հրապարակ»
0
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին շուրջ 60 հոգով ծեծի ենթարկած կարմիրբերետավորների պարագլուխներից Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները վերականգնվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել էին Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները։