Հանրահավաքներ Հայաստանում եղել են միշտ, եղել ու լինում են ցանկացած երկրում, հենց թեկուզ՝ հարևան Վրաստանում, բայց զբոսաշրջությունը չի տուժում. «Փաստ»
0
Այն, որ զբոսաշրջիկների թիվը նվազել է, նորություն չէ. դա երևում է թե՛ անզեն աչքով, թե՛ վիճակագրական տվյալներով: Բայց դա ընդդիմության հանրահավաքների հետ կապելու համար առնվազն պետք է ծայրահեղ մեծ երևակայություն ունենալ: Այսինքն, փոխանակ հասկանալու իրական պատճառները, մարդիկ որոշել են զբաղվել տիպիկ քպականությամբ՝ մեղավոր «նշանակելով» այլոց, այլ երևույթների, այս դեպքում՝ հանրահավաքները: