Մագդալենա Գրոնոն պաշտոնապես ստանձնել է տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը
0
«Ազատություն». Մագդալենա Գրոնոն նոյեմբերի 1-ից պաշտոնապես ստանձնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցչի պարտականությունները: Մագդալենա Գրոնոն մայիսին նշանակվել էր Եվրոպայի խորհրդի ղեկավար Միշելի գլխավոր խորհրդական դիվանագիտական հարցերով։ Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչը 2017-ից Էստոնացի Տոյվո Կլաարն էր։