Կարմիր խաչի աշխատակիցները հոկտեմբերին այցելել են Բաքվում ապօրինի պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
0
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հոկտեմբերին կրկին այցելել են Բաքվում ապօրինի ձերբակալված Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ ԿԽՄԿ-ի աշխատակիցները անհատական հանդիպումներ են անցկացրել կալանավորների հետ, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ: