Դեսպան Արսենյանը շնորհավորել է Մամուկա Մերկվիլաձեին՝ «Վրացական երազանք»-ի տպավորիչ հաղթանակի առիթով
0
Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավար Մամուկա Մերկվիլաձեի հետ։ Ջերմ և բարեկամական մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մտքեր են փոխանակվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի միջև հետագա համագործակցության հնարավորությունների և ուղղությունների