«Վերջին արցախցիները»․ ֆիլմը Արցախի շրջափակման ողջ ծանրությունը հաղթահարած, պայքարող մայրերի և հրետակոծության տակ ծնված արցախցիների մասին է
0
Այսօր ԼՈՖԹ-ում տեղի ունեցավ արցախցի լրագրող Մարիամ Սարգսյանի «Վերջին արցախցիները» հեղինակային ֆիլմի դիտումը։ ֆիլմը շրջափակման ողջ ծանրությունը հաղթահարած, պայքարող, ուժեղ մայրերի և նրանց բալիկների մասին է, որոնք ծնվել են Արցախում 2023-ի սեպտեմբերի 19-29-ը։ Այդ փոքրիկները ծնվել են հրետակածությունների տակ, տեղահանման ճանապարհին, վախի, տագնապի ու խուճապի մեջ Ֆիլմի դիտմանը ներկա էին նաև հերոսներն իրենց բալիկների հետ։