Նաթիա Նացվլիշվիլի. Երիտասարդներն առավել հաճախ են բախվում գործազրկությանն ու խտրականությանը
0
Սեպտեմբերի 13-ին Երեւանում աշխատանքն է շարունակել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Երրորդ նիստը նախագահել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը: Այս նիստում քննարկվել է «Չմատնելով անուշադրության եւ ոչ մեկին. բնակչության առավել խոցելի եւ մարգինալացված խմբերի կրթության եւ զբաղվածության ապահովումը» թեման: ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի