Դառը մտքերս աշխատում եմ ստեղծարարությամբ ցրել. «Ա1+»
0
Արցախի Ասկերան քաղաքից է Միքայել Բադալյանը։ Պետական ագրարային համալսարանի գինեգործության բաժինն է ավարտել, սակայն պետական համակարգի աշխատանքը երբեք նրան չէր գերել։ Ընտանիքով գյուղատնտեսությամբ էին զբաղվում։ Ազատ ժամանակը լցնում էր ինքնուս արհեստով՝ ցեմենտից արձանիկներ պատրաստելով, դրանց մեջ շունչ ու հոգի դնելով։ Գինեգործությամբ ևս զբաղվում էր։ «3 հեկտար հողատարածք ունեինք, որտեղ հորս հետ բանջարաբոստանային կուլտուրաներ էինք մշակում