ru24.pro
Аравот
Август
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
12
13
14
15
16
17
18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

«Ձեռքբերումները ոգևորում են մեզ` նոր ուսումնական տարում ավելի մեծ ջանքերով շարունակելու աշխատանքը». Ժաննա Անդրեասյան

0
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Երևանի դպրոցների կողմից ներկայացված նախագծային աշխատանքներն ամփոփող կրթական էքսպոյին, որտեղ ներկայացված էին նախագծեր 21 դպրոցներից: Նախարարը շրջել է տաղավարներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ: Այնուհետև, Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է խրախուսել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում Երևան քաղաքից լավագույնը ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։