ru24.pro
Аравот
Июнь
2024

Համեստ Աֆրիկյանը նվաճեց պատանիների Եվրոպայի առաջնության հաղթողի կոչումը, իսկ Ադրբեջանը շարունակում է նվաստացնել եվրոպական երկրներին

0

Սարաեւոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ օրվա երեկոյան մրցահերթում Հայաստանից առաջինը ռինգ մտավ աղջիկների հավաքականի անդամ, 48 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը։ Սակայն մեր աղջնակը մարտի ընթացքում համեստությամբ աչքի չընկավ։ Հակառակը, նա ռաունդից ռաունդ մեծացնելով առավելությունը իտալացի մրցակից Ջորջիա լա Ռոսայի նկատմամբ՝ 3-րդ ռաունդում ոչ միայն նոկդաունի ենթարկեց նրան, այլեւ իր ակտիվ գործողություններով ստիպեց անընդհատ