Ձեր պաշտոնի մարդուն հարիր չէ Հայ եկեղեցու վերաբերյալ ԱԺ ամբիոնից հանդես գալ նման խոսույթով. Մասյացոտնի թեմի առաջնորդը՝ ԱԺ նախագահին
0
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին Վերջերս ՀՀ ԱԺ ամբիոնից Դուք հայտարարեցիք, որ պետք է հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են, ինչո՞ւ չեն կիրառվում Եկեղեցու հանդեպ։ Այնուհետև շարունակելով՝ պնդում եք, որ աշխարհասփյուռ հայությունից Եկեղեցին փող է հավաքում, հարստանում է, մոմ, կոկա-կոլա, գինի է ծախում, գինու ռեստորաններ ունի և հարկ չի վճարում։