ru24.pro
Аравот
Июль
2024

Новости за 19.07.2024

«Անհրաժեշտ են հավելյալ ջանքեր գործերի կուտակումների կրճատման ուղղությամբ». ԵՄ-ն եւ ՀՀ-ն արդարադատության բարեփոխումների վերաբերյալ ռազմավարական երկխոսություն են անցկացրել

Аравот 

Հուլիսի 16-ին Երեւանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան արդարադատության բարեփոխումների վերաբերյալ ռազմավարական երկխոսությունը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից երկխոսությունը վարում էին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը եւ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։ Երկխոսության ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացին՝ քաղաքացիական գործերի ուղղությամբ գործողությունների թվայնացում, դատավորների նկատմամբ կարգապահական... Читать дальше...

Մխիթար Հայրապետյանն այցելել է Siemens Industry Software՝ քննարկելու տեխնոլոգիական առաջընթացը և գործընկերության հնարավորությունները

Аравот 

Այցի ընթացքում քննարկվել են նաև Siemens Industry Software-ի ՝ Հայաստանում նոր ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերը, այդ թվում ՝ արտադրական ձեռնարկության հնարավոր ստեղծումը:

«Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Իսախանյանը և կուրսանտ Արմեն Խաչատրյանը». ՊՆ

Аравот 

«Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը»,- հայտնել է ՊՆ-ն:

ՀԲԸՄ-ն անվճար բժշկական օգնություն է տրամադրում Արցախից տեղահանված ընտանիքներին

Аравот 

Իրենց պապենական հողերից արցախահայերի բռնի տեղահանումից հետո ՀԲԸՄ-ն ընդլայնեց իր մարդասիրական օգնության ծրագրերը՝ հոգալու արցախահայերի առողջությանն ու բարօրությանը խոչընդոտող խնդիրները։ Այս առումով, կարևոր նախաձեռնություններից է ՀԲԸՄ Կլաուդիա Նազարյան պոլիկլինիկան, որն ի սկզբանե հիմնադրվել է 2017 թվականին՝ բժշկական օգնություն տրամադրելու սիրիահայ փախստականներին հենց սիրիահայ մասնագետների կողմից։ Նույն ոգով, այս տարի պոլիկլինիկան աշխատանքի ընդունեց Արցախից բռնի տեղահանված

«Ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ «Զվարթնոց» օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները»

Аравот 

Օդանավակայանում գործող «Fast Track», «VIP» ծառայությունները, ավիաընկերությունների կողմից առաջարկվող բիզնես դասի տոմսերը և այլ տարատեսակ վճարովի ծառայություններն աշխարհում ընդունված կարգ է և օդանավակայանը բացառություն չէ այս հարցում:

Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը նպաստի ծայրահեղ աղքատության հաղթահարմանը

Аравот 

Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ․ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներն արժանացել են Կառավարության հավանությանը։ Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կստեղծի՝ նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, առավել հասցեական դարձնելսոցիալական աջակցության ծրագրերը, խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝սոցիալական... Читать дальше...

Մանրամասներ՝ Սևանում հյուրատանը կրակոցների դեպքից․ ատրճանակներից մեկը հայտնաբերվել է նորատուսցի Արայի որդու համարում. Shamshyan.com

Аравот 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության, Սևանի քննչական բաժնի և Գեղարքունիքի մարզի դատախազության աշխատակիցների հետ պարզել են հուլիսի 17-ին Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքի մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը։

Windows օպերացիոն համակարգի գլոբալ խնդիրն օդանավակայանների, ավիաընկերությունների, բանկերի աշխատանքի խափանման է հանգեցրել

Аравот 

«Ազատություն». Windows-ի խափանումներ են գրանցվել ամբողջ աշխարհում․ հազարավոր համակարգիչներ բախվել են այսպես կոչված BSOD (Blue screen of death – մահվան կապույտ էկրան) խնդրին։ Խոշորագույն ավիափոխադրողներն, ինչպիսիք են United Airlines-ը, Delta Airlines-ը և American Airlines-ը դադարեցրել են թռիչքները կապի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է Sky news-ը։ Կապի սերվերների մասսայական խափանումներ են գրանցվել նաև բանկային համակարգում,

Ուժեղ քամուց ծառն ընկել է քաղաքացու վրա

Аравот 

Հուլիսի 18-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառն ընկել է քաղաքացի Ա․

Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարք դրսևորած վարորդը կազատվի աշխատանքից. Հայկ Կոստանյան

Аравот 

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ։ Տվյալ վարորդն իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից։

Բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու. ՀՀ նախագահը՝ Գևորգ Պապոյանին

Аравот 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին: Նախագահը շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնն զբաղեցնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Դուք բավական բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու, որի բնականոն աշխատանքից է էականորեն կախված երկրի զարգացման հետագա ընթացքը»,- նշել է նախագահը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և մաղթանքների համար, նախարար Պապոյանը շեշտել է, որ հնարավոր ջանքերը

Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման տապալումն ուղիղ կապվածություն ունի երկու երկրների միջև կանոնակարգերի շուրջ համաձայնության ձախողման հետ. Տիգրան Աբրահամյան

Аравот 

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման տապալումն ուղիղ կապվածություն ունի հուլիսի 1-ին նախատեսված երկու երկրների միջև կանոնակարգերի շուրջ համաձայնության ձախողմանը: Նվազագույնը 3 խնդիր կա, որոնք կա´մ առանձին կա´մ 3-ը միասին ազդել են երկկողմ օրակարգի ձևավորման և դրա հիման վրա հանդիպման կազմակերպելու վրա: Առաջինը, ինչպես

«Ադրբեջանն ավելի մեծ զիջումների ակնկալիք ունի, առավել եւս, որ ԱՄՆ-ից հստակ կարծիք հնչեց, որ կողմերից պահանջվում են ցավոտ փոխզիջումներ»

Аравот 

Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հնարավորություն չկա, կարող է խոսք լինել ինչ-որ շրջանակային համաձայնագրի կամ նախաստորագրման մասին, ինչի մասին խոսում են Ադրբեջանում։

«Միայն ծիծաղել կարող եմ». Գարրի Կասպարովի անունը հանվել է ՌԴ պատմության նոր դասագրքում աշխարհի չեմպիոնների ցանկից

Аравот 

«Ազատություն». Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկու հեղինակած 11-րդ դասարանցիների համար նախատեսված պատմության դասագրքի շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկից հանվել է Գարրի Կասպարովի անունը։ Մասնավորապես, «Գաղափարախոսությունը և մշակույթը 1964–1985 թվականներին» բաժնում, շախմատին վերաբերող հատվածում, թվարկված են Միխայիլ Բոտվիննիկի, Վասիլի Սմիսլովի, Միխայիլ Տալի, Տիգրան Պետրոսյանի, Բորիս Սպասկիի և Անատոլի Կարպովի անունները ու գրքում չի նշվում, որ Կարպովը

«Կանաչապատում» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհը մեկուսացվել է

Аравот 

Հուլիսի 18-ին ժամը 22:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բնկվել «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերության նոր մասնաշենքի մոտակայքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է

Ով է dreamy0psis կեղծանունով նկարիչը՝ ֆեյք 3D, բիոֆուտուրիստական, հրեշտակային ոճով եւ երազանքի կորով

Аравот 

«Վրձնահարվածներ»՝ Արտակ Կոստանդյանի եւ նրա ստեղծագործության մասին Նկարիչ Արտակ Կոստանդյանը միաձուլում է սյուրռեալիստական ձեւերը վերամշակված նյութերի հետ՝ արտադրելու անսովոր եւ ինքնատիպ արվեստի գործեր: «Առավոտը» նրանից հետաքրքրվեց՝ ինչ է իրականացրել «Կատապուլտի» շրջանակում ստացված դրամաշնորհով, ինչ նոր գաղափարներ է կյանքի կոչել: Արտակը նշեց, որ իր ստացած դրամաշնորհով կյանքի է կոչել իր ինքնատիպ մտահղացումները՝ կապված տերարիումների (տերարիումները հիմնականում

«Air Arabia»-ն պատրաստվում է արբիտրաժային հայց ներկայացնել Հայաստանի դեմ. պատճառը «Fly Arna»-ն է

Аравот 

«Ազգային ճակատ». «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Fly Arna» անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում: Այս ավիաընկերությունը ստեղծվել էր հայ-արաբական համագործակցության արդյունքում։ Դրա 49%-ը պատկանում էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ), որը պետական հիմնադրամ էր և ներկայում գտնվում է լուծարման փուլում։ 49%-ն էլ պատկանում էր «Air Arabia» ավիաընկերությանը: Մնացած 2%-ի սեփականատերը ՀՀ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ֆրանսիական ռազմական գործակցության մասին Մակրոնի հայտարարություններին

Аравот 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ։ «Նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հայաստանին ֆրանսիական զենք մատակարարելու մասին. բնական է պարզապես պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է այլ երկրի ագրեսիայի ենթարկվել», – Մակրոնի խոսքերն է մեջբերել դեսպան Դըկոտինյին։

Եղվարդում կործանված ՊՆ ուսումնական ինքնաթիռը եղել է Յակ-52, ոչ թե ԱՆ-2

Аравот 

Եղվարդում կործանված ՊՆ ուսումնական ինքնաթիռը եղել է Յակ-52, ոչ թե ԱՆ-2, ինչպես ի սկզբանե հայտնել էր ՆԳՆ-ն։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվածները երկու կուրսանտներ են։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները, դատաբժիշկները։ Դեպքի վայրում են նաև մահացած օդաչուների հարազատները։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Դարավոր բարեկամություն»՝ թույնով ու ատելությա՞մբ

Аравот 

Ռուսաստանում Հայաստանն արդեն անվանում են` «տարօրինակ արհեստական կազմավորում» Հայ-ռուսական դարավոր բարեկամության ու հարաբերությունների մեջ սեպ խրելու մեջ Արեւմուտքին մեղադրանքներ հնչեցնող ռուս պաշտոնյաները, ռուս փորձագետները, եւ ինչու չէ` ռուս հասարակությունն այդպես էլ չեն պատասխանում հարցին, իսկ ինչպե՞ս են իրենց երկրում վերաբերվում Հայաստան պետությանը, իրենց ռազմավարական դաշնակից երկրին: Դեռեւս 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, երբ դեռ պատերազմի արդյունքներն

Եղվարդ քաղաքի մոտակայքում ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ

Аравот 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է. «Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, հավանաբար կան զոհեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման