ru24.pro
Аравот
Июль
2024

Новости за 01.07.2024

37-ամյա կինը այլ անձանց՝ բուքմեյկերական կայքերի խաղային հաշիվներից ավելի քան 1․6մլն դրամի համակարգչային հափշտակություն է կատարել․ նախաքննությունն ավարտվել է

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում, համակարգչային հափշտակություն կատարելու դիտավորությամբ, շարունակաբար, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության տվյալներ մուտքագրելու միջոցով... Читать дальше...

Արդարությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը. Փաշինյանը ներկա է գտնվել Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Аравот 

«Ի՞նչ է էլիտարիզմն այս տրամաբանությամբ, որ կառավարությունում, դատախազությունում, դատարաններում աշխատում են մարդիկ, ովքեր գտնվում են կյանքի բոլորովին ուրիշ հարթության վրա: Ես, ընդ որում, նաև գուցե սոցիալական, բայց նաև սոցիալ-հոգեբանական մասը նկատի ունեմ, այդտեղ ուրիշ մարդիկ են, որոնք կապ չունեն այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր ապրում են Իրական Հայաստանում, իրական կյանքում, և այս ճեղքն է, որ բերում է արդարության բացակայության կամ արդարության դեֆիցիտի զգացողության:

Երթևեկության փոփոխություններ՝ Երևանում

Аравот 

Հարգելի՛ քաղաքացիներ, հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում: Հուլիսի 4-ից Պուշկինի փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ  երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչար – Գյուլբենկյան, Հր. Քոչար – Վաղարշյան, Հր. Քոչար – Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու կողմերում՝ երկու ուղղությամբ,

Մեկնարկում է «Իմ քայլը» հիմնադրամի Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի 3-րդ փուլը՝ Կոտայքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում

Аравот 

Ավարտին է մոտենում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացվում է Արմավիրի և Լոռու մարզերում: Ծրագրին երկու մարզերից մասնակցում է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած 41 զինծառայող: 2023թ․ օգոստոսին Ջերմուկում կազմակերպված կողմնորոշման ճամբարի արդյունքում յուրաքանչյուն շահառուի համար կազմվել է անհատական զարգացման պլան, որն էլ հիմք ընդունելով՝

«Մենք, որպես հասարակություն, պետք է որոշենք՝ որն է մեզ համար կարելիների ու չիկարելիների սահմանը, արդյո՞ք մենք ուզում ենք, որ հայհոյանք հնչի եթերում»

Аравот 

Հայաստանում մեդիա միջավայրի վրա ազդող գործոնները Այսօր՝ հուլիսի 1-ին տեղի ունեցող երրորդ ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ տեղի ունեցավ պանելային քննարկում՝ «Հայաստանում մեդիա միջավայրի վրա ազդող գործոնները» խորագրով: Քննարկման բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ինֆոքոմ» լրատվականի հիմնադիր Սևակ Մամյանը, Վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխման ծրագրերի ղեկավար

Moody’s գործակալությունը բարելավել է Յունիբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»

Аравот 

Moody’s Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` բարելավելով հեռանկարը և սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն: Բանկի ավանդների վարկանիշի վերահաստատումն ու հեռանկարի վերանայումը պայմանավորված են վերջին երկու տարվա ընթացքում բանկի կապիտալի համարժեքության, վարկային պորտֆելի որակի և շահութաբերության ցուցանիշների  բարելավմամբ: Moody’s գործակալությունը նաև հաստատել է բանկի Վարկունակության բազային

Օկուպացված Շուշիում կկայանա Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Аравот 

Հուլիսի 6-ին օկուպացված Շուշի քաղաքում կայանալու է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահները: Որպես դիտորդ կմասնակցեն նաև Թուրքմենստանի և Հունգարիայի ղեկավարները։ Հայկական ալիք

Աշխարհի TOP 100-ում Հայաստանը ներկայացված է չորս տղամարդ եւ երեք կին շախմատիստով

Аравот 

Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է ուժեղագույն շախմատիստների դասակարգման հուլիս ամսվա վարկանիշային ցուցակը: Տղամարդկանց TOP 100-ում Հայաստանից լավագույնը 66-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայկ Մարտիրոսյանն է: Շանթ Սարգսյանը հանգրվանել է 82-րդ, Գաբրիել Սարգսյանը՝ 90-րդ, Հրանտ Մելքումյանը՝ 91-րդ հորիզոնականում: Կանանց մեջ Հայաստանի առաջատարը գրոսմայստեր Էլինա Դանիելյանն է՝ 60-րդ տեղ: Այնուհետեւ գալիս են Աննա Սարգսյանը՝ 75-րդ, եւ Լիլիթ Մկրտչյանը՝

Նախագծերը հավանության են արժանացել՝ մասնակի փոփոխություններ կատարելու պայմանով

Аравот 

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի 2024 թվականի երկրորդ նիստը: Նիստին քննարկվել են Շիրակի մարզի Հառիճ գյուղի Հառիճավանք վանական համալիրի գավիթից Սբ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի վերնամասում պահպանված որմնանկարների մակերեսի մաքրման և ամրակայման լրամշակված նախագիծը, Լոռու մարզի Ախթալա գյուղի Ախթալա վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու հարավային

Շուրջ 10կգ թմրամիջոցների մաքսանենգություն և իրացման նպատակով ապօրինի շրջանառություն․ 4 անձ կալանավորված է, նախաքննությունն ավարտվել է

Аравот 

Ավարտվել է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով,  Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելուն օժանդակելու, ինչպես նաև իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք  բերելու, պահելու և տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի... Читать дальше...

«Շնորհակալություն ՀՀ կառավարությանը, որ մենք կարողացանք օդանավակայանում փոխել սահմանապահներին»․ Գյուլնարա Շահինյան

Аравот 

Գյուլնարա Շահինյանն ասաց՝ փախստականները նայում են էլի ՌԴ-ին, որպես հնարավոր աշխատանքի վայր․ «Բայց իրենք մոռանում են, որ ՌԴ-ն այլևս էն ՌԴ-ն չէ․ տղամարդու ուժի պահանջարկ ունի, ազատվել է միջազգային օրենսդրությունից, որը կարող էր պաշտպանել մարդկանց։ Վտանգավոր քայլ է։ Պետք է բացատրել, որ չի կարելի ՌԴ-ում գնալ, աշխատանք գտնել, այնտեղ վտանգներ են ձեզ սպասվում»։

Կոմանեսկուն հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահության օրոք կհաջողվի հասնել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առջեւ դրված նպատակների իրականացմանը

Аравот 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Ողջունելով զրուցակցին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հանդիպման կարեւորությունը եւ նշել, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացներին: Լազար Կոմանեսկուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար եւ շնորհավորել Հայաստանին կազմակերպության նախագահությունը

Այնպես չէ, որ Հայաստանում մենք հասել ենք ժողովրդավարության կատարելության կամ գոհ ենք ժողովրդավարության այն որակից, որն ունենք. Նիկոլ Փաշինյան

Аравот 

Միջազգային հանրությունը Հայաստանն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային ժողովրդավարության մաս. Փաշինյան

«Արտակարգ իրավիճակներն անհամաչափորեն են ազդում հաշմանդամություն ունեցող անձանց վրա և տեղահանումը նույնպես դրա օրինակներից էր». Մուշեղ Հովսեփյան

Аравот 

Այսօր՝ հուլիսի 1-ին, երրորդ անգամ անցկացվում է «Ժողովրդավարության հայկական ֆորումը»՝ կազմակերպված Freedom House իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից: Ֆորումին բացման խոսքով են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում ԱՄՆ լիազոր և արտակարգ դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Freedom House կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն

Ըստ լրատվամիջոցների` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 2-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Аравот 

Ըստ լրատվամիջոցների` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 2-ին հանդիպում կունենան։ Հանդիպումը նախատեսված է հայ-թուրքական սահմանին, հնարավոր է Մարգարայի անցակետի տարածքում։ Հիշեցնենք, որ Թուրքիայի հատուկ բանագնացը Սերդար Քըլըչն է, որը 7 տարի աշխատել է որպես ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան և եղել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

«Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ-ում բոլոր կառավարող ուժերի դեպքում նպատակահարմար է ունենալ ոչ այդքան մեդիագրագետ հանրություն»․ Սևակ Մամյան

Аравот 

Ըստ «Ինֆոքոմ» լրատվականի համահիմնադիր Սևակ Մամյանի՝ այլ պարագայում հնարավոր չէ, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից բացված կամ փոխկապակցված սունկ կայքերի, քարոզչական հարթակների գործունեությունը, նույն ձև հնարավոր չէ կառավարող ուժի հետ փոխկապակցված այլ լրատվամիջոցների գործունեությունը խայտառակ էթիկական չափանիշներին չհամապատասխանելու դեպքում, որոնցից մեկը նույնիսկ մայրաքաղաքային հեռարձակում ունի։

Խաչքարերը Վայոց ձորի մարզում նոր կյանք են ստացել

Аравот 

ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները տեխնիկայի օգնությամբ բարձրացրել են 13֊14 րդ դդ․ թվագրվող  խաչքարը։ Այն գտնվել է Գնդեվազ գյուղի 13֊17֊րդ դդ.,  թվագրվող գերեզմանոցի տարածքում։ Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուսիսային մասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց 250 մ արևելք, որտեղ  առկա

«Հուշարձան-շենքերի նկատմամբ նախագծային շեղումները հանցագործություն են. շատ կոշտ մեթոդներ են նախատեսվում». Ավինյան

Аравот 

Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել է գույքագրում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման անհրաժեշտություն: 2023թ ավագանու որոշմամբ խստացվել է հսկողությունը: «Օրենքի նոր նախագծով շատ չոր և կոշտ մեթոդներ են նախատեսվում հուշարձան-շենքերի

ԱԱԾ-ից տեղեկություններ են ստացվել՝ պահեստազորում հաշվառված մի շարք անձինք խուսափել են վարժանքների մասնակցելուց

Аравот 

Կառավարության 2023 թվականի որոշմամբ հայտարարված 25-օրյա վարժական հավաքների կազմակերպման ժամանակ Մարտունի համայնքի 2 բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից թույլ են տրվել ապօրինություններ. ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ են ստացվել

Գյումրիի 33-ամյա բնակիչը ձերբակալվել է եղբոր սպանության կասկածանքով

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։ Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն»