ru24.pro
Аравот
Май
2024

Новости за 14.05.2024

Նաիրա Զոհրաբյան. «Բացում են տասնյակ հազարավոր ֆեյք  օգտահաշիվներ՝ փորձելով  կեղծ հանրային կարծիք գեներացնել, որ իբր Նիկոլը դեռեւս համակիրներ ունի»

Аравот 

Արդեն մի քանի հազար ֆեյք օգտահաշիվներ, այդ թվում՝  Նիկոլ Փաշինյանի իրական 3 տոկոս մնացած համակիրների, Նիկոլի գրպանում գտնվող օլիգարխների ֆեյք օգտահաշիվների իրական հասցեները այլեւս կան, թե որ հիմնարկում են նստած, ով է աշխատեցնում։

Արման Թաթոյան. «Կարմի՛ր բերետավորներ», չհամարձակվե՛ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքը

Аравот 

«Կարմի’ր բերետավորներ», չհամարձակվե’ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքն ու մարդկանց, [այն էլ անչափահասների] այն էլ այս աստիճան նվաստացնող ձևով բերման ենթարկել ընդամենը ենթադրվող, ընդամենը վարչական իրավախախտման համար: Սա օրենքի կոպիտ խախտում է և առաջացնում է պատասխանատվություն: Արման Թաթոյան

Կապան. Հայաստանի սահմանամերձ քաղաքը

Аравот 

Չնայած նրան, որ սահմանամերձ քաղաքում եմ ապրում բոլորին կարող է թվալ, թե բախվում ենք տարատեսակ խնդիրների, սակայն, ուզում եմ կոտրել բոլոր այդ կարծրատիպերը, որովհետև այսօր ամբողջ Հայաստանն է գտնվում սահմանամերձ գոտում:

«Թանգարանների գիշեր» միջոցառմանը միացած 118 թանգարաններ այցելուների համար բաց կլինեն անվճար սկզբունքով 

Аравот 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի մայիսի 18-ին հրավիրում է նշելու Թանգարանների միջազգային օրն ու մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այդ օրը ծրագրին միացած 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն: Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրվա շրջանակում թանգարանները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝

Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան

Аравот 

«Նա անտեղյակ է զինվորականի հոգեբանությունից ու կարող է թույլ տալ արտահայտություն, թե զինվորականը հող է տալիս իրեն գործից հանելու համար: Նա չի կարող հասկանալ, որ զինվորի համար հողը, հայրենիքը բացարձակ արժեք են. կարող են չսիրել ֆիզիկական անձին, չինովնիկին, բայց ոչ՝ հայրենիքը», – նշում է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Թեմայի շուրջ զրույցը՝ տեսանյութում:

Փաշինյանը հատուկ ջանքեր է գործադրում այն ուղղությամբ, որ թշնամական երկրների թեզերն ու հավակնություններն ընդունելի դառնան մեր հասարակության համար. «Փաստ»

Аравот 

Այն, որ Հայաստանն այսօր գտնվում է շատ բարդ իրավիճակում, նույնիսկ չի քննարկվում։ Այսօր ուղղակի դրված է մեր պետականության լինել-չլինելու հարցը, ինչի մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ակնարկում, բայց ՀՀ այս պահի իշխանությունների անհոգությանը չափ ու սահման չկա։ Նախ՝ յուրաքանչյուր առիթի արհեստականորեն ցույց են տալիս, թե մտահոգվելու առիթ չկա, ու ամեն ինչ իր հունով գնում է։

«Դա զրպարտություն է, որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել». ԵՊՀ պրոռեկտորն իջավ՝ հանդիպելու Բագրատ սրբազանին ու հերքելու

Аравот 

Պրոռեկտորն ասաց. «Երեկ այն, ինչ ասվել է եկեղեցու բակում, ես շնորհակալ եմ, որ դուք ընդունում եք, որ կարող էիք սխալվել: Ես շատ ուրախացա, որ դուք այստեղ եք, հայտարարում եմ՝ երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, այստեղ ուսանողների իրավունքը պաշտպանված է»:

Փաշինյանն ու նրա թիմը գավառական ռադիկալիզմ դրսեւորեցին, այն դեպքում, երբ «գործընկեր» Ադրբեջանը բազմապրոֆիլ քաղաքականություն է վարում. Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»

Аравот 

Հարցազրույց ռուսաստանցի վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ – Ռուսական կողմը շեշտում է, որ շարունակելու է պահպանել ՀՀ սահմանները՝ նկատի ունենալով Թուրքիայի եւ Իրանի սահմանի հատվածը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ եթե հանկարծ Ադրբեջանի հետ զինված կոնֆլիկտ սկսվի, ռուսական ներկայությունը դեր կխաղա այն կանխելու հարցում։ Թեզն այն մասին, որ պատերազմը մոտ է, Հայաստանում

«Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան

Аравот 

«Համահայկական ճակատ» կուսակցությունն ու շարժումը դեռ չեն հասցրել ամբողջությամբ ներկայացնել «Հայոց Ազգային հպարտության տրիբունալի» վերաբերյալ իրենց պատկերացումները, սակայն այն բավականին լուրջ իրարանցում է առաջացրել, առավել ևս, որ «Համահայկական ճակատը» օրերս առաջարկել էր ստեղծել տրիբունալի խորհուրդ՝ դրա կազմում ընդգրկելով բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական, երիտասարդական և տեղական կազմակերպություններին։ Առաջարկել են նաև դրա կազմում ընդգրկել հայ ժողովրդի հարգանքն ու համակրանքը

ԱՄՆ-ում գործող ոչ կառավարական կազմակերպության փորձագետների դիտարկմամբ, Հայաստանի ղեկավարը մեկուկես էջանոց ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը. «Փաստ»

Аравот 

Ու սա՝ այն պարագայում, երբ Լեմկինի անվան ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա Ֆոն Յոդեն-Ֆորգին մի քանի տարի առաջ նշում էր, թե Փաշինյանին համարում է չեմպիոն՝ մարդու իրավունքների հարցում

Ի՜նչ հնարամտություն է դրսեւորում այս իշխանությունն ընդդիմությանը վարկաբեկելու համար` անգամ 20-ամյա պատանիներին «նախկին» անվանելով ու նրանց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ կապելով. «Հրապարակ»

Аравот 

Իհարկե, բոլոր իշխանություններն էլ սիրում են խաբել իրենց ժողովրդին, ձեւացնել, թե քրտնաջան աշխատում են, կերակրել սուտ խոստումներով եւ կեղծ արդարացումներ գտնել, թե ինչու են ձախողել երկրի կառավարումը, բայց 2018-ից հետո հաստատված իշխանությունն այս հարցերում անզուգական է, անգերազանցելի: Ասենք, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ Շուշին թշնամուն հանձնելը եւ 1990-ից առաջ Շուշիում բնակված ադրբեջանցի «փախստականների» վերադարձը

Սամվել Բաբայան. Պիտի գնանք նոր ընտրությունների: Ժողովրդին խաբել է․ Նիկոլ Փաշինյանը չի ասել՝ ինչ ծրագիր է անում. «Հրապարակ»

Аравот 

Մենք սահմանը չենք փոխում, մենք Կալինինգրադի տարբերակով... դրա շրջանակում պետք է Ադրբեջանի հետ բանակցել եւ լուծումներ գտնել։ Այս պարագայում արդեն Տավուշի գյուղերը հանձնել պետք չէ։

Բաբկեն Թունյան. «Հայրենիքը առաջին հերթին մարդիկ են: Ոչ թե քարը, սարը, շենքը, թուփը, այլ մարդիկ»

Аравот 

Էս է իմ, իմ ընկերների, իմ գործընկերների պատկերացրած հայրենասիրությունը: Մենք դրան ենք ուզում հասնել, ու հասնելու ենք: Հնարավորը անելով: Թեկուզ ցավոտ թվացող լուծումներով, ճշմարտության հետ առերեսվելով, սեփական վարկանիշի հաշվին, ատամներս կրճտացնելով մեզ հանիրավի քննադատելու կամ մեր նկատմամբ ատելություն գեներացնելու ժամանակ: Որքան էլ ոմանց սրտով չլինի, որքան էլ գիտակցելով կամ չգիտակցելով խանգարեն, մեր ժողովուրդը արժանի է վերջապես նորմալ ապրելուն, ու մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա:

Ըստ Խաչիկ Ասրյանի, Հայաստանի հաջորդ վարչապետի չափանիշներին լիարժեքորեն համապատասխանում է գեներալ – մայոր Արշակ Կարապետյանը. «Փաստ»

Аравот 

Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու պարագայում պետք է առաջարկել վարչապետի նոր թեկնածու: Երեկ այս թեմայով իր տեսակետն է հայտնել նաև «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Հայաստանի Ազգային ժողովի երեք խմբակցություններին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնի համար առաջարկել է

Լավ, մեզ չեք ասում, համարենք, որ տեղին չի, ձեր պատգամավորներից ինչի՞ եք թաքուն պահում քարտեզը. «ՉԻ»

Аравот 

Երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չգիտի, թե իր երկրի սահմանները ինչպես են գծվում: Չգիտի, ախպեր: Ու չի էլ հետաքրքրվել, հարցում չի արել, ՔՊ վարչությունում դրա մասին չի հարցրել վարչապետին:

Կազմակերպությունը, որտեղ գործունեություն է ծավալում Թագուհի Ղազարյանը, գործում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, եւ սա անհամատեղելի պաշտոն է համարվում պատգամավորական մանդատ ունեցող անձի համար. «Ժողովուրդ»

Аравот 

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, պատգամավորական մանդատին զուգահեռ, զբաղվում է նաեւ նյութերի թվայնացմամբ, խմբագրմամբ. հենց այս աշխատանքի համար էլ պատգամավորը 2023 թվականին «Գրանիշ» գրական ակումբի կողմից պարգեւատրվել է այդ տարվա ընթացքում արխիվային նյութերի թվայնացման, խմբագրման ու նորովի մեկնաբանման համար։