Ինչու է «Միասնության թևեր» նախաձեռնության խորհրդանիշ թևավոր ցուլը. Արմեն Խաչատրյան
1968 թվականին Արա Հարությունյանը (ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի, քանդակագործներ Սամվել Մանասյանի և Արշամ Շահինյանի հետ միասին) ստեղծեց Սարդարապատի ճակատամարտին նվիրված հոյակերտ հուշահամալիրը, որը տեղակայված է Արմավիր քաղաքից 10 կմ հեռավորության վրա` այն վայրում, որտեղ 1918 թվականին հայերը հաղթանակ տարան թուրքական բանակի դեմ։