Երևանի որոշ վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 24-30-ը։ «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 25-ին և 28-30-ը, Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-30-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ, Կենտրոնում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել, Շենգավիթում` չի գերազանցել։ […]