Կոտայքում բախվել են «Ford»-ն ու մոտոցիկլը․ կա տուժած
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մոտոցիկլետի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում բախվել են 22-ամյա Էրիկ Կ.-ի վարած մոտոցիկլն ու 49-ամյա Կարեն Գ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենան: