Իմաստ ունի Ադրբեջանի նախագահը պարզաբանի՝ ի՞նչ իմաստ ունի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն օգտագործելը․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական բանակցություններում երբևէ չի եղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարություններին։