Ակունքներս շատ ամուր նստած են իմ մեջ, և դա ինձ շատ է օգնում. Սերգեյ Խաչատրյան. Sputnik Արմենիա
Առաջին հերթին սերն է բերում ինձ Հայաստան։ Կապը դեպի իմ երկիրը, հողն ու ջուրը, մարդիկ, սարերը։ Իմ էությունը՝ որպես մարդ և որպես երաժիշտ, չէր կարող կերտվել առանց հայ լինելուս։ Ես չէի ուզենա ուրիշ երկրի ներկայացուցիչ լինել, որովհետև հայ լինելն ու այն գենոֆոնդը, որը կրում եմ, մեծ նվեր է»։