Թուրքիան և ԱՄՆ-ն ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հուշագիր
Թուրքիան և ԱՄՆ-ն խաղաղ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության նոր մակարդակի են հասել՝ ռազմավարական գործընկերության հուշագիր ստորագրելով, հայտնել է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը: