«Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ․ Վարդան Օսկանյան
Այսօր, սեպտեմբերի 21-ին, Հայաստանում ու աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը նշում են մեր անկախության 34-րդ տարեդարձը։ Այս օրը պատկանում է նրանց, ովքեր դարեր շարունակ կրեցին ինքնիշխանության երազանքը, նրանց, ովքեր պաշտպանեցին այն ռազմի դաշտում, և նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով ու զոհաբերությամբ ամրապնդում են այն։ Սա օր է՝ արժևորելու տոկունությունն ու շարունակականությունը, նշելու ազատ Հայաստանը՝ ինչքան էլ այն վիրավորված լինի, և վերանորոգելու մեր հանձնառությունը, որ անկախությունը մնայուն մնա։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։