«Լինսի» անունից ստեր մի՛ տարածեք». հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյան
Ուզո՞ւմ ես քո ծրագերը ներկայացնել, ներկայացրու: Ուզո՞ւմ ես, մրցակցիդ քննադատել, իրավունք ունես: Բայց ոչ ոք իրավունք չունի կեղծիքներ հորինել եւ մանիպուլիացիա անել՝ Քըրքորյանի անունը շահարկելով: Ամոթ է, որ Քրքորյանին այդպես են վերաբերում: Նա հաջողակ գործարար էր եւ նրան խաբելը հեշտ չէր: Հնարավոր չի խաբել նաեւ ինձ: Մարդիկ չպետք է հավատան այդ ստերին: Քըրքորյանը շատ-շատ գոհ էր Հայաստանում իրականացված ծրագրերից ու աշխատանքներից: