Իտալական և թուրքական ընկերությունները համագործակցում են ԱԹՍ-ների արտադրության հարցում
Իտալական խոշորագույն ռազմական և ավիացիոն ընկերությունը՝ «Leonardo»-ն, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել թուրքական «Baykar» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ընկերության հետ։ Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են «Leonardo»-ի գործադիր տնօրեն Ռոբերտո Չինգոլանին և «Baykar» ընկերության խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը (Էրդողանի փեսա)։