Նիկոլի կարճ խելքի պատճառով է, որ չի կառուցվում Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագիծը. Արամ Մանուկյան
«Ինչ էլ ասեն այս իշխանությունները, միևնույն է, փաստ է՝ տնտեսական և էներգետիկ առումով Հայաստանը զրո է։ Փոխարենը՝ այս իշխանությունն անում է Ադրբեջանի քիմքին հաճո բաներ՝ Արցախի հանձնում, եվրոպական դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետքաշում, Խաղաղության խաչմերուկ ասվածը, Հայաստանի ատոմակայանի փակման պլանավորում, նոր մոդուլային ատոմակայանների կառուցման մասին խոստումներ»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը։