Մարգահովիտ գյուղում այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր
Մարտի 9-ին, ժամը 12:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։