ՀՀ երրորդ նախագահը դրսևորել է բացառիկ պրոֆեսիոնալիզմ և գործել է առաջնորդվելով իր ժողովրդի և պետության շահերով. Լևոն Նազարյան
Է՜հ, լավ հետո... Սա է առաջին արձագանքս, որն ունեցա ԱԺ միջանցքում իր նախկին գործընկերների հետ տիկին Խամոյանի ունեցած հարց ու պատասխանից։ Գաղտնիք չեմ բացահայտի` ասած լինելով, որ «Մի կաթիլ մեղրը» գեղարվեստական գործ լինելուց բացի նաև հանճարեղ ձևակերպված քաղաքական տեխնոլոգիա է և ենթադրում եմ, որ այս պարագայում ավելի կարևոր է պարզել, թե ում կճուճից է ծորացել այդ մի կաթիլը` ՀՀ երրորդ նախագահի կենսագրության փեշերը քաշքշելու փոխարեն...