«ՔՊ-ին սեփական իշխանությունը պահելու համար կամայական տարածք է պետք՝ անկախ սահմաններից». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանն այնքան ժամանակ բանակցությունների գործընթացը փակուղի կմղի և ժամանակ կձգի, քանի Հայաստանում գործող իշխանությունն իր համար բարենպաստ դաշտ է ձևավորում պարտադրանքի ու նախապայմանների լեզվով խոսելու, զիջումներ պարտադրելու, շանտաժի ենթարկելու համար, ինչն էլ ուղեկցվում է ակնհայտ ծաղրով ու արհամարհանքով: