«Եվրոպան պատրաստվում է վատագույնին, իսկ Հայաստանում «հարմարվել» են աղետին՝ չտեսնելով վատագույնը». Արտակ Զաքարյան
Եվրոպացիները քննարկել են Ուկրաինային տնտեսական և ռազմական աջակցությունը շարունակելու տարբերակները։ Ինչ վերաբերում է Եվրոպայի պաշտպանունակության ուժեղացմանը, ապա Եվրահանձնաժողովը մարտի 6-ին այս հարցի վերաբերյալ ծրագիր կառաջարկի Եվրոպական խորհրդին։ Գագաթաժողովից հետո, ԵՄ Եվրահանձնաժողովի ղեկավար Ֆոն դեր Լյայենի և մյուս լիդերների խոսքերը ցույց են տալիս, որ Եվրոպան խուճապի մեջ է։