Անհատներին հատկացված էլեկտրամոբիլների ներկրման անմաքս քվոտայի 90%–ն արդեն սպառվել է. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը։ Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծողների համար նախատեսված 3000-անոց քվոտայից օգտագործվել է 426 մեքենա (14 տոկոս)։