Թրամփը շնորհավորել է պահպանողականներին Գերմանիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) դաշինքին՝ Բունդեսթագի արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հայտարարել, որ գերմանացիները հոգնել են ողջամտությունից զուրկ քաղաքականությունից։ Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։