Մարդիկ ուղղակի ասում են՝ եղբա՛յր, իշխանություն ես, ունես լծակներ, եթե ունես որևէ տեղեկատվություն՝ ձեռնարկեք համապատասխան գործողություններ. Քրիստինե Վարդանյան
«Այս ամենը մենք կարող ենք տեսնել հանրային դաշտում, անգամ մեկնաբանությունների դաշտում. մարդիկ ուղղակի ասում են՝ եղբայր, իշխանություն ես, ունես լծակներ, եթե ունեք որևէ տեղեկատվություն՝ ձեռնարկեք համապատասխան գործողություններ։ Նման հայտարարությունները գնալով ավելի քիչ մարդկանց մոտ են լուրջ ընդունվում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ընդդիմադիր պատգամավորը։