ԱՄՆ-ն հրաժարվում է G7-ի հայտարարության մեջ Ռուսաստանին «ագրեսոր» անվանել. ԶԼՄ-ներ
Financial Times-ը հայտնում է, որ ԱՄՆ-ը դեմ է G7-ի հայտարարության մեջ Ռուսաստանին «ագրեսոր» անվանելուն՝ սպառնալով խափանել միասնության ավանդական ցուցադրումը: Այս մասին հրապարակմանը հայտնել են արեւմտյան հինգ պաշտոնյաներ։