Անգամ ճնշումների տակ ու նման բարդ իրավիճակում Բաբայանը իր ուղերձը տվել է․ Տաթևիկ Հայրապետյան
«Ադրբեջանական կողմը այսօր Բաքվում մեր հայրենակիցների դեմ իրականացվող շինծու «դատավարություններից» հրապարակումներ է արել։ Բացի Արայիկ Հարությունյանի խոսքերից, մեջբերել են նաև Դավիթ Բաբայանի խոսքը, իբր նրանք ասում են, թե ճնշումներ չկան։ Բայց իրողությունը հասկանալու համար բավական է կարդալ Բաբայանի ասածն ամբողջությամբ, որտեղ նաև ասված է․ «․․․Թող նրանք, ովքեր կարող էին լինել մեր տեղում, իրենց հարց տան, իրենք ինչպես կվարվեին․․․»։