Էրդողանն Անկարայում կհանդիպի Գերմանիայի նախագահի հետ
Անկարան սպասում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցին, որտեղ նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկելու է պաշտպանական ոլորտում համագործակցությունը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։