Մեքսիկայի նախագահի հետ բանակցություններից հետո Թրամփը հետաձգել է մաքսատուրքերի ներդրման մասին որոշումը
«Մենք լավ զրույց ունեցանք ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, որի ընթացքում հարգանք հայտնեցինք մեր հարաբերությունների և ինքնիշխանության նկատմամբ»։ Դրա մասին սոցցանցում գրել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Նա նշել է, որ իրենք մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել: