«Ձևական բանակցություններով ձգձգում են գործընթացը, որևէ գործնական քայլ չեն անում ո՛չ շենքի ամրակայման ուղղությամբ, ո՛չ վնասների փոխհատուցման. «Հայ փոքրիկ երգիչներ»
Նախաքննության ընթացքում տուժող կողմը հիմնավորել է այն հանգամանքը, որ հուշարձան շենքը քանդվել է ոչ թե անզգուշությամբ, այլ դիտավորության հետևանքով: Արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել մի շարք անձանց, այդ թվում՝ «Օլդ սիթի» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Մաչանյանին: